Մազերի խնամք
12 միջոց երազանքի գանգուրներ ստանալու համար. 1in.am
Գանգուրներն ամենահարմար սանրվածքն է, որը տեղին է ցանկացած միջոցառման ժամանակ: ELLE-ը ներկայացրել է 12 հեշտ միջոց հաշված րոպեների ընթացքում գանգուրներ ստանալու համար:
1. Լվացեք գլուխը գանգուր մազերի համար նախատեսված շամպունով, չորացրեք սրբիչով, քսեք ջերմապաշտպանիչ շիճուկ և լավ չորացրեք վարսահարդարիչով: Պետք չէ մազերը գանգրացնել թաց վիճակում, քանի որ դա բացասաբար կանդրադառնա արտաքին տեսքի և վիճակի վրա:
2. Որպեսզի գանգուրներն ավելի արտահայտիչ ստացվեն, պետք է բաժանել մազերը բարակ փնջերի, յուրաքանչյուրը պինդ կապել, իսկ հետո փաթաթել հատուկ սարքով:
3. Մազեր գանգրացնելու ամենաարագ տարբերակը. հավաքեք մազերը ոչ շատ պինդ պոչով, բաժանեք փնջերի և փաթաթեք հատուկ դրա համար նախատեսված սարքով: Թույլ տվեք մազերը սառչեն և արձակեք: Գլուխն առաջ բերեք, մազերը ձեռքերով անջատեք իրարից և հատուկ լաքով ամրացրեք ձևը:
4. beach waves-ի ստեղծման համար կպահանջվի հատուկ շիճուկ, որը քսում են թաց մազերին: Պետք է մազերը վարսահարդարիչով չորացնել, հետո դեռևս տաք մազերը կապել, որպեսզի բնական տեսք ունենան, և թափահարել գլուխը տարբեր կողմեր:
5.Եվս մեկ նորաձև սանրվածք է ուղիղ ծայրերով գանգուրները: Նման սանրվածք ստանալու համար պետք է փաթաթել մազերը, բայց ծայրերն ազատ թողնել: Կարող եք մազերի ծայրերը բռնել ձեռքերով:
6. Ցավոք, նույնիսկ ամենաշքեղ գանգուրները կարող են մինչև օրվա վերջը կորցնել ձևը: Սանրվածքը պահպանելու համար պետք է մազերի վրա լաք քսել, նախքան սանրվածքը՝ հենց մազերի արմատներից:
7. Սթայլերով շատ մեծ մազափնջեր մի վերցրեք, քանի որ դա կդժվարացնի մազերի գանգրացումը, իսկ նման մազերն արագ կկորցնեն ձևը:
8. Մյուս տարբերակը՝ պտտեք մազերը սթայլերով, զգույշ հանեք այն, փաթաթեք մազափունջն ու ամրացրեք արմատներին մազակալով: Թողեք այդ վիճակում 10-15 րոպե, որպեսզի սառչեն, որից հետո հանեք մազակալները և սկսեք սանրվածքի իրականացումը:
9. Ալիքներ հնարավոր է ստանալ նաև մազերի արդուկի օգնությամբ: Պետք է բաժանել մազերը մի քանի փնջի, փաթաթել արդուկի վրա և ձգել դեպի ներքև՝ պտտելով իր առանցքի շուրջ:
10. Եթե մազերը կարճ են, տվեք մազերին հավելյալ ծավալ՝ գանգուրների օգնությամբ: Կիսեք մազերը հորիզոնական ուղղությամբ 2 մասի՝ սկզբում ներքևի հատվածը, հետո՝ վերևի: Հետո իջեցրեք գլուխը, առաջ բերեք մազերը և ֆիքսեք լաքով:
11. Մի մոռացեք, որ դեմքին արված գանգուրները տեսականորեն երկարացնում են այն: Եթե ուզում եք, որ դեմքն ավելի կլոր երևա, ապա պետք է փոխել սանրվածքի ուղղությունը:
12. Եվ ևս մեկ ոսկե օրենք. բնական և փափուկ գանգուրների համար սթայլերը պետք է պահել հատակի ուղղվածությամբ, իսկ եթե ավելի խոշոր գանգուրներ եք ուզում, ապա՝ հորիզոնական:
21.04.2015 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ